• Отдохни от забот
  • Стань королевой
  • Для милых дам
  • Rubo
    добавил видео
    14.03.2016
    • Пожаловаться
    Видео доступна только в полной версии Мой Мир.
    Полная версия
    Ֆլորա Մարտիրոսյանի հետ
    Ֆլորա Մարտիրոսյանի հետ նոյեմբերի 20ից նոյեմբերի 20ըPublished on Nov 16, 2013Լրանում է 1 տարին այն օրից, որ մեզ բաժանեց Ֆլորա Մարտիրոսյանի ֆիզիկական ներկայությունից:Մեր սիրելի Ֆլորա Մարտիրոսյանը, մեր Լեգենդը Հավերժ մեզ հետ է: Նա կա և միշտ էլ կլինի իր հավատարիմ երկրպագուների հետ: Այս 1 տարվա ընթացքում մի խումբ երիտասարդներ, ովքեր բախտ էին ունեցել մեծարել անձամբ Լեգենդար երգչուհուն, դարձյալ շարունակել են մեծարման ու տարածման նվիրական գործը: Սկիզբը տրվեց մոմավառությամբ` երիտասարդները 2012թ. դեկտեմբերի 10-ին Ֆիլարմոնիայի շենքի մոտ ճառագող անմար լույսերով, ինչպիսին հենց մեր երգչուհին էր, դիմավորեցին սիրելի երգչուհուն հայրենիքում, սակայն այս անգամ առհավետ հրաժեշտ տալու համար: 2013թ. փետրվարի 5-ին "Նարեկացի" արվեստի միությունում Ֆլորա Մարտիրոսյանի ընկերների, կոլեգաների, հարազատների և պարզապես նրա արվեստը գնահահատողների հետ նշեցին սիրելի երգչուհու ծննդյան 56-րդ տարեդարձը: Այնուհետև ամեն համերգային օրերը հիշվեցին երկրպագուների հիշողություններով գրված հոդվածներով: Ի հիշատակ Ֆլորա Մարտիրոսյանի վերջին մենահամերգի օրվան՝ 2012թ հունիսի 19-ին, պատրաստվեց յուրահատուկ հոլովակ "Կուզեմ տեսնել մեր հին Անին" երգի հիման վրա, որտեղ լավագույնս ընդգծվեց մեծահամբավ երգչուհու շքեղ տեսքը, նրա վեհությունն ու անմար գեղեցկությունն: Ինչ խոսք, կարելի էր անել էլ ավելին այս մեկ տարվա ընթացքում, սակայն մենք կարողացանք անել թերևս այդքանը, իսկ շատ ավելի գեղեցիկ մտահղացումներ էլ չիրականացան աջակիցների սակավությունից: Անելիքներ դեռ շատ կան...Լեգենդները չեն մեռնում, նրանք դադարում են ապրել ֆիզիկապես, իսկ նրանց գործերը հավերժ են...

      Комментарии